Ժինվալի–Բարիսախո–Շատիլի պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ53–կմ106 (Կորշա–Շատիլի) հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը, – նշված է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչության տարածած տեղեկատվության մեջ։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ սահմանափակման պատճառը ձյունն ու մերկասառույցն են։
Ավտոմոբիլային ճանապարհի կմ1–կմ52 (Ժինվալի–Կորշա) հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։