Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի հատվածներում երթևեկության սահմանափակումներ են մտցվել
Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի հատվածներում երթևեկության սահմանափակումներ են մտցվել

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի հատվածներում երթևեկության սահմանափակումներ են մտցվել։

«Ձյան պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ազգային մայրուղու 67-84 կմ (Խախմատի-Լեբայսկարի) հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ 52-66 կմ (Կորշա-Խախմատի) և 85-106 կմ (Լեբայսկարի-Շատիլի) հատվածներում թույլատրվում է միայն բարձր անցողություն ունեցող (երկու կամ ավելի կամուրջներով) ավտոմեքենաների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է։ Ճանապարհի 1-51 կմ (Ժինվալի-Կորշա) հատվածում ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է», – ասվում է ճանապարհային դեպարտամենտի հայտարարության մեջ։