Կալինինգրադի մարզի հետ սահմանին դիվերսիաների սպառնալիքի պատճառով Լեհաստանի ոստիկանությունը ստեղծել է հատուկ գործողությունների շտաբ

22:33, 02.11.2026

Կալինինգրադի մարզի հետ սահմանին դիվերսիաների սպառնալիքի պատճառով Լեհաստանի ոստիկանությունը ստեղծել է հատուկ գործողությունների շտաբ։

Ոստիկանությունն այս գործողությունն իրականացնում է զինված ուժերի, սահմանապահ ծառայության և հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ։ Ինչպես պարզաբանել է Լեհաստանի ոստիկանության գլխավոր վարչության պետ Մարեկ Բորոնը, սրանք կանխարգելիչ միջոցառումներ են։

Ըստ Բորոնի՝ գործողությունն անմիջականորեն կապված է երկրում տիրող ներկայիս իրավիճակի հետ, որը ներառում է դիվերսիոն գործողություններ, սաբոտաժ և «հիբրիդային հանցավորություն»։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ Լեհաստանի իշխանությունները նախազգուշացումներ են ստացել ռազմական հետախուզությունից և դաշնակից պետություններից։ Այդ տեղեկությունները վկայում են Ռուսաստանի հետ սահմանին դիվերսիոն գործողությունների հավանականության մասին, այդ թվում՝ զինված խմբերի կողմից սահմանը հատելու հնարավորության վերաբերյալ։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ ռուսական դեսպանատների միջոցով ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ուղերձ է փոխանցվել. եթե Կալինինգրադը կամ Ռուսաստանի որևէ այլ տարածաշրջան ենթարկվի ուղղակի հարձակման, Ռուսաստանը կկիրառի իր ողջ զինանոցը։

Նմանատիպ