Ժան-Նոել Բարո. Ես երեկ խոսեցի Մարկո Ռուբիոյի հետ, պետքարտուղարը բացառեց ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիա ներխուժման հնարավորությունը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ասաց, որ Եվրոպան քննարկում է, թե ինչպես արձագանքել Գրենլանդիայի հետ կապված ԱՄՆ-ի սպառնալիքին։
Նա ասաց, որ այսօր կքննարկի այդ հարցը իր գերմանացի և լեհ գործընկերների հետ։
«Մենք ուզում ենք գործել, բայց պետք է դա անենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին», – ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։
Բացի այդ, Բարոն ասաց, որ հեռախոսով խոսել է Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը բացառեց Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական գործողության հնարավորությունը։
«Երեկ ես խոսեցի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նա հաստատեց, որ ԱՄՆ-ն չի ընտրել այս մոտեցումը։ Պետքարտուղարը բացառեց ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիա ներխուժելու հնարավորությունը», – ասաց նա։