Ժան-Նոել Բարո. Թրամփ-Պուտին հանդիպումը պետք է ավարտվի հրադադարով, հենց այս հիմքի վրա կարող են սկսվել բանակցությունները

14:33, 12.08.2025
epa11274639 France's Deputy Minister for Europe, Jean-Noel Barrot, arrives for the signing of agreements during a visit by Albania's prime minister at the presidential Elysee Palace, in Paris, France, 12 April 2024.  EPA/LUDOVIC MARIN / POOL  MAXPPP OUT

ԱՄՆ և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը պետք է ավարտվի Ուկրաինայում կրակի դադարեցմամբ, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան աջակցում է Ուկրաինային և ձգտում է արդար ու կայուն խաղաղության։

«Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը պետք է ավարտվի կրակի դադարեցմամբ, որը ցանկանում է նախագահ Թրամփը և որին Ուկրաինան համաձայնել էր հինգ ամիս առաջ։ Հենց դրա հիման վրա կարող են սկսվել բանակցությունները», – գրել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Նմանատիպ