Ժան-Նոել Բարո. Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում Իսրայելի և Եվրոպայի համար
Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում Իսրայելի և Եվրոպայի համար, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Նրա խոսքով՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կանխելու միակ միջոցը դիվանագիտությունն է։
«Իրանի միջուկային ծրագիրը գոյաբանական սպառնալիք է Իսրայելի և Եվրոպայի անվտանգության համար։ Մենք միշտ ասել ենք, որ այս սպառնալիքը կանխելու, այն զսպելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է», – ասել է Բարոն։
Բացի այդ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհաննես Վոդեպոլը հայտարարել է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են անհապաղ բանակցություններ վարել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ՝ իրավիճակը լիցքաթափելու նպատակով։