Ժան-Լյուկ Մելանշոն. Ֆրանսիայում բողոքի ցույցերի մեծ մասը խաղաղ է

19:27, 17.10.2026
Screenshot

Screenshot

Լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են տասնյակ հազարավոր մարդիկ դուրս գալիս Ֆրանսիայի փողոցներ, մի քանի քաղաքներում բռնության դեպքեր են գրանցվել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ շենքեր են հրկիզվել, իսկ ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։

Այս ֆոնին ծայրահեղ ձախակողմյան «Անկախ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը նշել է, որ բողոքի ցույցերի մեծ մասը խաղաղ է եղել։ Նրա կուսակցությունը աջակցում է ուսանողական շարժմանը։

«Մինչ հեռուստաալիքները տասնյակ քաղաքներում բռնության կադրեր են ցուցադրում, տասնյակ հազարավոր մարդիկ հանգիստ մոբիլիզացվում են, և բողոքի ցույցերը խաղաղ են։ Երկու աշխարհ, երկու իրականություն», – գրել է Մելանշոնը սոցիալական ցանցերում։

Կուսակցության առաջնորդը Փարիզում բռնության և անկարգությունների համար մեղադրել է ոստիկանության պրեֆեկտին։ Նա պնդել է, որ իրավապահ մարմինները անընդհատ փակել են Հանրապետության հրապարակի մուտքերը և արցունքաբեր գազ են օգտագործել։

«Կարծես թե «հասարակական կարգի» ռազմավարության նպատակը բախումն է։ Դա ամոթալի է», – ասել է Մելանշոնը։

Նմանատիպ