Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 20,74%. ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ տեղի է ունեցել հերթական տեղեկատվական ճեպազրույցը:
Ինչպես հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակ Նաթիա Իոսելիանին, ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 20,74%, ինչը նշանակում է, որ արդեն քվեարկել է 443 963 ընտրող:
«Ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Աջարիայի տարածաշրջանում, բոլոր 30 մեծամասնական ընտրատարածքում, որտեղ մտնում են՝ Քեդայի, Շուախևիի, Խելվաչաուրիի և Խուլոյի մունիցիպալիտետները: Տարածաշրջանում ընտրություններին մասնակցել է 30 162 ընտրող: Իսկ ամենացածր մասնակցությունը գրանցվել է Նաձալադևիում (№7 մեծամասնական ընտրատարածք) – 16% (21 641 ընտրող) ,- հայտարարել է խոսնակը:
Նրա խոսքով, եթե համեմատենք ընտրողների ակտիվությունը 2016 թվականի երկրորդ փուլի, ապա 2016 թվականին գրանցվել է 30,99 տոկոս (767 907 ընտրող)
Ինչ վերաբերում է բողոքների վերաբերյալ տեղեկատվությանը, ըստ ԿԸՀ-ի, շրջանային ընտրական հանձնաժողովներ է մտել հինգ բողոք:
Ինչպես նշել է Նաթիա Իոսելիանին, Զուգդիդիում կա երեք բողոք և դրանք վերաբերում են ընթացակարգային խախտումներին. Գրանցողի գործառույթների ոչ պատշաճ կատարում, շարժական քվեատուփի հարցին և վիճակախաղի ընթացակարգերի խախտում: Բաթումիում կա մեկ բողոք, քվեարկության ընթացակարգի խախտման վերաբերյալ. Իսանիում կա մեկ բողոք, դիտորդի իրավունքների վերաբերյալ:
Ըստ Իոսելիանիի, բոլոր ընտրատարածքային հանձնաժողովները կուսումնասիրեն բողոքները և ընտրական վարչակազմի կողմից կլինի համապատասխան արձագանք:
«Հիշեցնեմ, որ ընտրատեղամասերը փակվելու են ժամը 20:00-ին և կսկսվի ձայների հաշվարկի ընթացակարգը: Ամփոփ արձանագրությունները կազմելուց հետո, օրենքով նախատեսված ընթացակարգերն ավարտվելուն պես, արձանագրությունները փոխանցվելու են տարածքային ընտրական հանձնաժողովներին, որոնք իրենց հերթին ամփոփ արձանագրությունները ներբեռնում են հատուկ էլեկտրոնային ծրագրում: Տեղամասերի ամփոփ արձանագրությունները տեղադրվում են հատուկ կայքում `results.cec.gov.ge:
Ցանկացած մարդ կկարողանա ինտերնետային հեռարձակմամբ ԿԸՀ-ում առցանց հետևել ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման գործընթացին: Հեռարձակումը կիրականացվի 360 աստիճանի տեխնոլոգիայի միջոցով ԿԸՀ-ի Facebook-ում, Youtube-ում և կայքում:
Քվեարկության գործընթացի ավարտին մնացել է քիչ ժամանակ: Մեկ անգամ կոչ ենք անում ակտիվություն ցուցաբերել և մասնակցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին»,- հայտարարել է Նաթիա Իոսելիանին: