Ժամանակավոր քննչական հանձնաժողովին տրվել է թույլտվություն, լիովին ծանոթանալ Խորավայի փողոցում սպանության գործերին
Ժամանակավոր քննչական հանձնաժողովին տրվել է թույլտվություն, լիովին ծանոթանալ Խորավայի փողոցում սպանության գործերին

Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովին տրվել է թույլտվություն, օրենքով սահմանված ձևով, լիովին ծանոթանալ ինչպես Թբիլիսիի քաղաքային դատարանի վարույթում առկա, այնպես էլ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում ընթացող քրեական գործերին,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի դատախազությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, Վրաստանի դատախազությունը պատրաստակամություն է հայտնում, առավելագույնս արդյունավետ  սերտ համագործացկել Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի հետ:

Վրաստանի խորհրդարանում Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովի առաջին նիստն անցկացվել է այսօր:

Հունիսի 6-ին ստեղծվել է ժամանակավոր քննչական հանձնաժողովը: