Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նախագահը այսօր հանդիպել է Զազա Սարալիձեի հետ
Թբիլիսիում, Խորավայի փողոցում սպանության գործը ուսումնասիրող ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նախագահը, այսօր հանդիպել է սպանված Դավիթ Սարալիձեի հորը՝ Զազա Սարալիձեին:
Ինչպես ասել է Սերգի Կապանաձեն, հանդիպումը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Սարալիձեների տանը:
Նրա խոսքերով, գործի վերաբերյալ մանրամասն զրուցելու համար, Զազա Սարալիձեն վաղը փաստաբանի հետ միասին գնալու է խորհրդարան:
Սերգի Կապանաձեի հայտարարությամբ, այսօրվա հանդիպմանը զրուցել են հետաքննչական հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի շուրջ:
Ինչ վերաբերում է հարցին, վստահում է թե ոչ Զազա Սարալիձեն խորհրդարանային հետաքննչական հանձնաժողովին, Կապանաձեն պատասխանել է, որ այդ հարցով մեկնաբանություն կանի անձամբ Զազա Սարալիձեն:
Հետաքննչական հանձնաժողովի նախագահը այսօր, անչափահասների սպանության գործով հանդիպելու է ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների և ժողովրդական պաշտպանի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan