Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նիստին, հաստատվել է հանձնաժողովին բացատրություն տալու համար կանչվող անձանց ոչ լրիվ ցուցակը
Խորավայի փողոցում սպանության գործը ուսումնասիրող խորհրդարանային ժամանակավոր հանձնաժողովի նիստին, հաստատվել է հանձնաժողովի կողմից բացատրություն տալու համար կանչվող անձանց ոչ լրիվ ցուցակը:
Ցուցակում են.՝ Զազա Սարալիձեն – զոհված անչափահասի հայրը, Նեստան Լոնդարիձեն – Դավիթ Սարալիձեի փաստաբանը, Դավիթ Դադունաշվիլին-զոհված անչափահասի հայրը, Խաթունա Մաղլակելիձեն – Դադունաշվիլիի ընտանիքի ներկայացուցիչը, Միխեիլ Կալանդիան, Միրզա Սուբելիանին, Մերաբ Մորչաձեն, Զվիադ Կուպրավան, Իվանե Նակաիձեն, ինչպես նաև գործի շրջանակներում դիտարկվող այլ անչափահասները, նրանց ներկայացուցիչները և այլ վկաներ:
Ցուցակում տեղ են գտել նաև՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ. նախարար Գիորգի Գախարիան, փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին, ՆԳՆ-ի ներկայացուցիչ Կախա Սիրաձեն և քննիչներ՝ Անզոր Ժամերաշվիլին, Գիորգի Տաբատաձեն, Իրակլի Փիփիան, Իրակլի Ցագուրիան, Լարիսա Վիսինան, Միրիան Ջալաղոնիան, Նուգզար Նաթելաշվիլին, Գիորգի Բաձգարաձեն:
Վրաստանի դատախազությունից ցուցակում են՝ նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն, գլխավոր դատախազի պարտականությունների կատարող Մամուկա Վասաձեն, Թբիլիսիի դատախազ Մալխազ Կապանաձեն, Թբիլիսիի դատախազի տեղակալ Կոնստանտինե Սիրաձեն և գործի այլ դատախազներ՝ Զվիադ Փխակաձեն, Ինա Գուգուշվիլին, Մարիկա Գոգոխիան, Թբիլիսիի նախկին դատախազ Միխեիլ Շաղուլաշվիլին և Գիորգի Գաբոձեն:
Ցուցակ են մտցրել նաև արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին և ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:
Ինչպես նաև փորձագետներ՝ Սոփիո Բելքանիան, Գիորգի Ցինցաձեն, Ռևազ Կապանաձեն, Թամար Կաիշաուրին, Տատունաշվիլի Գուլնազին և Մայա Նիկոլեիշվիլին:
Հանձնաժողովի անդամները նիստին որոշել են, որ սկզբում հանձնաժողովի նիստին կանչվելու են տուժածները և գործի հետ անմիջական կապ ունեցող անձինք: Հանձնաժողովին կանչվող անձանց հերթականությունը հանձնաժողովը հաստատելու է փուլ առ փուլ: Բացի այդ, ընթացքում հնարավորություն է տրվում հանել կամ ավելացնել մադկանց:
Հեղինակ -
Edgar Barsegyan