Ժամանակաշրջանը, երբ ազատ էր միայն մեկ թիմ և պատասխան չէին տալիս օրենքի առջև, անցած է, այդ մարդկանց համար է այսօր լացում Մարգվելաշվիլին. Բիձինա Իվանիշվիլի
Նախարարներին կարող են հարցաքննել բոլոր ժողովրդավարական պետություններում, դա բնական է, սակայն այս թեմայի կապակցությամբ Գիորգի Մարգվելաշվիլու հնչեցրած հարցը արժանի չէ պատասխանի,- այս հայտարարությունն է արել «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս:
Ինչպես նշել է Բիձինա Իվանիշվիլին, Գիորգի Մարգվելաշվիլու հայտարարությունը, որ Ալավիձեի և Քումսիշվիլու հարցաքննությունը չնմանվի «տրակտորների և կաբելների գործին», արժանի չէ պատասխանի:
«Գործընթացը շարունակվում է, ես առաջ չեմ ընկնի իրադարձություններից և չեմ էլ կարող առաջ ընկնել: Կարծում եմ, որ բնական է, բոլոր ժողովրդավարական պետություններում կարող է նման բան պատահել, իսկ ինչ վերաբերում է Մարգվելաշվիլու հարցին, այն պատասխանի արժանի չէ»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
Ինչպես նշել է Բիձինա Իվանիշվիլին, երբ այն ժամանակվա գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեի նկատմամբ դատախազության մոտ ծագեցին հարցեր, նրան խնդրեց, որպեսզի հետաքննության ժամանակ նա հրաժարական տար, Կիրվալիձեն այդպես էլ վարվեց:
«Ժամանակաշրջանը, երբ ազատ էր միայն մեկ թիմ և պատասխան չէին տալիս օրենքի առջև, անցած է, այդ մարդկանց համար է այսօր լացում Մարգվելաշվիլին: Նրա կողմից ամոթալի է ունենալ նման դիրքորոշում»,- նշել է Բիձինա Իվանիշվիլին