Զգալիորեն բարելավվելու է ոստիկանների զինվածությունը, որը տարիներ շարունակ չի ունեցել լայնածավալ տեսք. Վախտանգ Գոմելաուրի
Ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին, խորհրդարանի չորս հանձնաժողովների համատեղ նիստում խոսել է ներքին գործերի նախարարությունում նախատեսվող ենթակառուցվածքային նախագծերի մասին:
Նրա խոսքով, նախատեսվում է ինչպես ոստիկանության շենքերի վերանորոգում և նոր շենքերի կառուցում, այնպես էլ համապատասխան նյութատեխնիկական բազայով հագեցում:
«Կշարունակվի ավտոպարկի թարմացումը ինչպես պարեկային ոստիկանությունում, այնպես էլ քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում: Նաև, էապես կթարմացվի ոստիկանության սպառազինությունը, որն այս տարիների ընթացքում լայնամասշտաբ չի իրականացվել: Զգալիորեն կբարելավվի ստորաբաժանումների ռադիոկապի միջոցները, որը նույնպես մեծ խնդիրներից մեկն է: Բացի այդ, կշարունակվի ոստիկանության ապահովումը բարձրորակ համազգեստով և կոշիկներով: Կշարունակվի ժամանակավոր կալանքի մեկուսարանների ենթակառուցվածքային թարմացումը, ինչպես նաև կկառուցվեն նոր մեկուսարաններ, կփոխարինվեն տեսահսկման հին համակարգերը: Այսօրվա դրությամբ բժշկական բաժանմունքը գործում է 30 մեկուսարանից 23-ում: Ապագայում մնացած յոթ մեկուսարաններում կբացվեն համապատասխան բժշկական կետեր: Միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, կբարեկարվի ներգաղթյալների ժամանակավոր տեղակայման տարածքը: Կավարտվի սահմանային հատվածի շինարարությունը Դավիթ Գարեջիի տարածքում, ինչպես նաև Ախալցիխեում կկառուցվի սահմանային նոր հատված»,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:
Վախտանգ Գոմելաուրիի հայտարարությունը հրապարակում է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: