Զելենսկին և Մակրոնը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Կիևը Ֆրանսիայից կգնի 100 Rafale կործանիչ
Զելենսկին և Մակրոնը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Կիևը Ֆրանսիայից կգնի 100 Rafale կործանիչ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որն այսօր այցով ժամանել է Ֆրանսիա, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ ստորագրել է Ուկրաինայի ամրապնդմանն ուղղված համաձայնագիր։

Ելիսեյան պալատի տվյալներով՝ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինան Ֆրանսիայից կգնի 100 Rafale կործանիչ, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր և անօդաչու թռչող սարքեր։

Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը համաձայնագիրը կստորագրեն Փարիզի մոտակայքում գտնվող ռազմաբազայում։

Տեղեկատվության համար՝ Ուկրաինայի նախագահը նախկինում հայտարարել էր, որ պատրաստվել է պատմական համաձայնագիր, որը թույլ կտա Ուկրաինային ամրապնդել իր ավիացիոն և հակահրթիռային համակարգերը։