Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմամբ տարածաշրջաններում կստեղծենք նոր գրավիչ կենտրոններ. Մայա Ցքիթիշվիլի
«Մենք տարվա սկզբին ասել ենք, որ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմամբ տարածաշրջաններում կստեղծենք նոր գրավիչ կենտրոններ»,- այս մասին խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի թեկնածու, Մայա Ցքիթիշվիլին:
Ինչպես նա նշել է, սկսվել է Քութայիսիի համար շատ կարևոր պատմական թաղամասի վերանորոգման նախագիծը:
«Տարբեր ընթացքի մեջ են ՝ Դուշեթիի, Թելավիի, Ասուրեթիի, Մեստիայում Լագամի շրջանի, Ուշգուլիի, Աբասթումանիի, Ստեփանծմինդայի, Գորիի, Վելիսցիխեի, Բակուրիանիի, Բախմարոյի և այլ բնակավայրերի կենտրոնական թե պատմական թաղամասերի վերանորոգման աշխատանքները:
2019-2021 թվականներին փուլ առ փուլ կավարտվեն ՝ Վանիի, Օնիի, Բորջոմիի, Ստեփանծմինդայի, Մցխեթայի թանգարանների նախագծումն ու շինարարությունը:
Շարունակվելու են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարեկարգման նախագծերը, մշակութային ժառանգության հուշարձանների մոտ, լեռնադահուկային հանգստավայրերում, ծովափնյա գոտիներում և զբոսաշրջային գոտիներում», – հայտարարել է Մայա Ցքիթիշվիլին: