Զազա Սարալիձեն հրաժարվում է հանդիպել Իրակլի Շոթաձեի հետ և պահանջում է իր հարցերին պատասխանի հրապարակավ
Զազա Սարալիձեն հրաժարվում է հանդիպել Իրակլի Շոթաձեի հետ և պահանջում է իր հարցերին պատասխանի հրապարակավ

Վրաստանի գլխավոր դատախազության հասարակության և մամուլի հետ հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Նաթիա Սուխիաշվիլին, Խորավայի փողոցում սպանված անչափահասի հորը, Զազա Սարալիձեին առաջարկել է հանդիպել գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ, սակայն Զազա Սարալիձեն հրաժարվել է հանդիպումից:

Զազա Սարալիձեն պահանջում է, որ Իրակլի Շոթաձեն իր հարցերին պատասխանի հրապարակավ:

«Թող դուրս գա և խոսի ինձ հետ»,- հայտարարել է Զազա Սարալիձեն:

Նաթիա Սուխիաշվիլիի հայտարարությամբ, դատախազության առաջարկը ուժի մեջ է:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությունում երկու մեղադրյալներին դատավորը ճանաչել է մեղավոր: Անչափահասներից մեկը մեղադրվում է երկու անչափահասի կանխամտածված սպանության մեջ: Այդ անչափահասին դատավորը մեղավոր է ճանաչել Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության փորձի մեջ և արդարացրել Դավիթ Սարալիձեի կանխամտածված սպանության մեջ: Ինչ վերաբերում է երկրորդ անչափահասին, նրա նկատմամբ մեղադրանքը վերաորակավորվել է: Ինչպես Առաջին ալիքին մեկնաբանել են կողմերը, նա մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության փորձի համար: Նա մեղադրվում է մեկ անչափահասի կանխամտածված սպանության մեջ:

Տուժածների մերձավորները բողոքում են դատարանի որոշման դեմ:

Գլխավոր դատախազության մոտ, Թբիլիսիում, Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն անց է կացնում բողոքի ցույց: Սարալիձեն և նրա մերձավորները գլխավոր դատախազության մոտ են գնացել Թբիլիսիի քաղաքային դատարանից, որտեղ հայտարարվել է գործով նախնական վճիռը, որին չեն համաձայնում տուժածները:

Զազա Սարալիձեն ցույցի ժամանակ պահանջել է պատասխանատվության ենթարկել, գլխավոր դատախազ ՝ Իրակլի Շոթաձեին:

 

სასამართლოს შემდეგ, ხორავას ქუჩაზე მოკლული დავით სარალიძის მამამ პროკურატურასთან გადაინაცვლა

Posted by პირველი არხი on 2018 წლის 31 მაისი, ხუთშაბათი