Զազա Սարալիձեն հայտարարում է, որ վաղը ծրագրում քաղաքական և հասարակական գործիչների հետ միասին հանդիպել վարչապետի հետ
Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը ՝ Զազա Սարալիձեն հայտարարում է, որ վաղը 14:00-ին ծրագրում է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ:
Այս մասին հայտարարությունը Սարալիձեն արել է Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցի ժամանակ, որից հետո կրկին հեռացել է ցույցից:
«Վաղը, 14:00-ին գնում եմ վարչապետի հետ հանդիպման: Քաղաքական գործիչների, հասարակական գործիչների և էլիտայի ներկայացուցիչների հետ: Մնացած մանրամասների մասին ձեզ կտեղեկացնեն իմ ընկերները: Ներողություն եմ խնդրում, իմ կինը իսկապես շատ վատ է: Ներողություն, այժմ պետք է վերադառնամ տուն, վաղը կրկին ձեզ հետ կլինեմ»,-ասել է Զազա Սարալիձեն:
Դրա հետ մեկտեղ, «Նոր Վրաստան»-ի լիդեր Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ հանդիպումը վարչապետի հետ համաձայնեցված չէ և նա հույս ունի, որ հանդիպումը այնուամենայնիվ կկայանա:
Հեղինակ -
Edgar Barsegyan