Զազա Լոմինաձե - Վերջին շրջանում թմրամոլների թիվն աճել է թե՛ Վրաստանում, թե՛ արտերկրում, պետությունը պատերազմ է հայտարարել թմրամոլության դեմ
Վերջին շրջանում թմրամոլների թիվը կտրուկ աճել է թե՛ Վրաստանում, թե՛ արտերկրում, երկիր են մտել սինթետիկ թմրանյութեր,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին ասել է խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Զազա Լոմինաձեն։
Նրա խոսքով՝ բոլորը պետք է մեկընդմիշտ հասկանան, որ պետությունը պատերազմ է հայտարարում թմրամոլության և թմրահանցանքի դեմ։
«Մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք, որ պետությունը պատերազմ է հայտարարում թմրանյութերի ապօրինի շրջանառության և թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեմ: Մենք պատրաստ ենք բժշկական օգնություն և բուժում տրամադրել հիվանդներին: Վերջին շրջանում թմրամոլների թիվը կտրուկ աճել է թե՛ Վրաստանում, թե՛ արտերկրում: Դուք գիտեք, որ երկիր են մտել սինթետիկ թմրանյութեր: Մենք վարում ենք քաղաքականություն, որը ենթադրում է, որ թմրամոլությունը հիվանդություն է, որը պահանջում է բուժում: Պետության քաղաքականությունը ճիշտ էր, թեև լիբերալ տարրերով, ինչը չբերեց մեր սպասած արդյունքները: Ընտրություններից առաջ մենք շրջեցինք ամբողջ Վրաստանով, և հիմնական մարտահրավերը թմրամոլության դեմ պայքարն էր: Թմրանյութերի բաշխումն ու առաքումը նույնիսկ իրականացվում էր անօդաչու թռչող սարքերով: Նրանք օգտագործում էին բոլոր տեսակի ժամանակակից տեխնոլոգիաներ: Խստացվել է դիլերների դեմ օրենսդրությունը, հաջորդը պետության կողմից հիվանդների բուժման ստանձնումն է: Կան ապացույցներ, որ այս հարցում կարգուկանոն չի եղել: Քութայիսում մենք այս ծրագիրը տարանք քաղաքից դուրս, հանեցինք քաղաքից, որպեսզի ուրիշները չդիտեն այս ամենը: Մեր նպատակն է հոգ տանել նրանց առողջության մասին», – ասել է Զազա Լոմինաձեն։