Զաուր Դարգալին հայտարարում է, որ Մառնեուլիում ծեծի են ենթարկել «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորի
Մառնեուլի մունիցիպալիտետի մեծամասնական պատգամավոր, Զաուր Դարգալիի տեղեկությամբ, Մարնեուլի Սադախլո գյուղում ծեծի է ենթարկվել «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու, Ռովշան Իսկանդարովը:
Ըստ Զաուր Դարգալիի, Իսկանդարովին ծեծել է «Ազգային շարժում» կուսակցության անդամ Լաշա Քվելաձեն:
«Ազգային շարժումը» սկսել է հերթական սադրանքները: Ազգային շարժման ցուցակի երկրորդ համար Լաշա Քվելաձեն այսօր Սադախլո գյուղում մարմնական վնասվածքներ է հասցրել մեր մեծամասնական ընտրակարգով թեկնածուի, որը օրենքի շրջանակներում կոչ է արել Քվելաձեին ներկով դպրոցի պատին չգրել՝ «Միշա ժամանիր, քվեարկեք «Ազգային շարժման» օգտին: Կոչից հետո սկսվել է վիճաբանություն: Մեր թեկնածուն կրծքավանդակի և դեմքի վնասվածքներ ունի», – ասել է Զաուր Դարգալին:
Ռովշան Իսկանդարովին տեղափոխել են Ջեո Հոսպիտալ: Ըստ բժշկի ՝ նրա առողջական վիճակը միջին ծանրության է:
Միջադեպի կապակցությամբ «Ազգային շարժումը» պնդում է, որ «Վրացական երազանքի» անդամներն իրենք են հարձակվել իրենց վրա: «Ազգային շարժման» անդամ Լաշա Քվելաձեն այս պահին գտնվում է ոստիկանության Մառնեուլիի բաժնում և ցուցմունքներ է տալիս իրավապահ մարմիններին: