Զապորոժյեի էլեկտրակայանի տարածք են ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները ժամանել են ռուսների կողմից վերահսկվող Զապորոժյեի ատոմակայանի տարածք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինչպես տեղից հայտնում է լրատվամիջոցի լրագրողը, միջազգային գործակալության առաքելությունը կայարան է ժամանել մեծ շարասյունով։ Տեղում մեծ թվով ռուս զինվորականներ են գտնվում։
Միաժամանակ ռուսական պետական լրատվամիջոցները տեսագրություններ են հրապարակում, թե ինչպես է առաքելության ավտոշարասյունը մտնում կայանի տարածք։
Պատվիրակության ժամանումը հետաձգվել է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի շուրջ բռնկված ինտենսիվ հրդեհի պատճառով։ Առաքելության անդամները ստիպված են եղել մի քանի ժամ սպասել Ուկրաինայի կողմից վերահսկվող անցակետում։
Միջազգային տեսուչները պետք է ուսումնասիրեն կայանի անվտանգության ներկայիս իրավիճակը։