Զապոռոժյե նահանգում «Ան-26» տիպի ինքնաթիռ է կործանվել
Ուկրաինայի հարավի Զապոռոժյե շրջանում «Ան-26» տիպի ինքնաթիռ է կործանվել: Հաղորդվում է, որ մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ինքնաթիռը տեխնիկական թռիչք է իրականացրել, երբ վթարի է ենթարկվել Միխայլովկայում։
Թե որն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը, այս պահին հայտնի չէ: Նախնական վարկածով՝ ինքնաթիռն անջատվել է էլեկտրական մալուխից, ինչն էլ շարժիչի հրդեհի պատճառ է դարձել։