Զապորոժիեի վրա ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա
Ռուսաստանը հարձակում է սկսել Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի վրա։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա։
Հարձակման հետևանքով բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, բացի այդ այրվել են երկու բեռնատար։
«78 փրկարար և 17 միավոր տեխնիկա է ներգրավվել լուծարման աշխատանքներում։ Փրկարարները աշխատում են դեպքի վայրում», – հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։