Թուրքական լրատվամիջոցներ. Բաքվի հետ լարվածության ֆոնին Անկարան չի բացի Հայաստանի հետ սահմանը

15:21, 03.11.2026

Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետ Բաքվի հետ լարվածության ֆոնին,- գրում է թուրքական T24-ի սյունակագիր Բարչին Յինանչին։

Ըստ նրա՝ Անկարայի և Բաքվի միջև լարվածության սրման դինամիկան հասկանալու համար պետք է վերադառնանք 2009 թվական, երբ Բաքվի ճնշման տակ Թուրքիան խափանեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

Հոդվածում նաև նշվում է, որ 2009 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հաջողությամբ խափանելուց հետո Ադրբեջանը սկսեց ազդեցություն ձեռք բերել Թուրքիայում և դարձավ երկրի խոշորագույն օտարերկրյա ներդրողներից մեկը։ Բացի այդ, T24-ը գրում է, որ Ադրբեջանն այժմ հզոր լոբբի ունի Թուրքիայում։

Ենանչը գրում է, որ Թուրքիան պետք է գիտակցի, որ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը այլևս Թուրքիայի «փոքր եղբայրը» չէ, այլ անկախ արտաքին քաղաքականության խաղացող։ Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս լարվածության ֆոնին Թուրքիան չի մտադիրվում բացել Հայաստանի հետ սահմանը, քանի որ դա ավելի կսրի Բաքվի հետ լարվածությունը, կստիպի Ադրբեջանին կոշտացնել իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ և հետաձգել կարևոր տարածաշրջանային նախագծերը։

Ենանչը հոդվածում գրում է, որ որքան Անկարան նահանջում է, այնքան Ալիևը սրում է իրավիճակը։

«Արտաքին քաղաքականության վերանայման գործընթացում Ադրբեջանը թարմացնում է սպառնալիքի իր ընկալումը և ձեռք է բերում արտաքին խաղացողի նոր դեր։ Այս համատեքստում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը զարգանում է անկախություն ձեռք բերելուց հետո երկար ժամանակ վարած միակողմանի հավասարակշռող քաղաքականությունից դեպի բազմաչափ մոտեցման, որը շեշտը դնում է ռազմավարական գործընկերության վրա, հաշվի է առնում նրա բազմազան ինքնությունը, առաջնահերթություն է տալիս ազգային շահերին և ինքնավստահ է», – ասվում է հոդվածում։

Նմանատիպ