Զաալ ՈՒդումաշվիլիի հայտարարությամբ ցուցարարները չեն պատրաստվում ցրվել

«Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլիի հայտարարությամբ, չնայած այն բանին, որ իրավապահները ցուցարարների հանդեպ կիրառել են ջրցան մեքենա, նրանք ցրվելու մտադրություն չունեն:

Նրա խոսքով, ԿԸՀ-ի մոտ կհավաքվի ավելի շատ մարդ:

«Այսպես է պատասխանում կառավարությունը բնակչությանը, այն բնակչությանը որից խլել է ընտրությունները: Ջրցան մեքենան, բռնի ոխժով ցրումը, արդեն անցել ենք անցյալ տարի: Հանրահավաքը, իհարկե, կշարունակվի, եթե նրանք մտածեն, որ կվախեցնեն ժողովրդին և հանրահավաք չի լինի, ավելի շատ մարդ կգա»,- ասել է Զաալ Ուդումաշվիլին:

ԿԸՀ-ի շենքի մոտ ցուցարարների դեմ իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել: