Զաալ Ուդումաշվիլի. Այսօր արգելափակման գործընթացն ավարտված է, սակայն բողոքը կշարունակվի
Զաալ Ուդումաշվիլի. Այսօր արգելափակման գործընթացն ավարտված է, սակայն բողոքը կշարունակվի

Այսօր արգելափակման գործընթացն ավարտված է, սակայն բողոքը կշարունակվի,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին:

Ուդումաշվիլու խոսքով, Իվանիշվիլու կառավարումը պետք է ավարտվի և դա տեղի կունենա ավելի շուտ, քան պատկերացնում է «Վրացական երազանքը»:

Զաալ Ուդումաշվիլու մեկնաբանմամբ, ցույցի մասնակիցները խորհրդարանի շենքի մոտ էին հավաքվել առավոտից, «ամոթի միջանցնքեր» ստեղծելու համար, սակայն պատգամավորները գաղտնի կերպով մտան օրենսդրական մարմին:

«Ցույցերը և արգելափակումը կշարունակվի, որպեսզի անհարմար վիճակի մեջ դնենք կառավարող թիմի ներկայացուցիչներին»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին: