Զաալ Ուդումաշվիլի. Ամոթի միջանցքը սխալ է ընկալվել, ինչպես գիտեմ, խոսվում էր Աջարիայում լուռ ցույցեր անցկացնելու մասին
Զաալ Ուդումաշվիլի. Ամոթի միջանցքը սխալ է ընկալվել, ինչպես գիտեմ, խոսվում էր Աջարիայում լուռ ցույցեր անցկացնելու մասին

«Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլու հայտարարությամբ, վատ բան չկա, եթե մարդիկ ընտրատեղամասների մերձակայքում անցկացնեն լուռ ցույց:

Սակայն, նրա խոսքով, ամոթի միջանցքը ընկալվում էր այնպես, եբր ժողովուրդը պատրաստվում է ընտրատեղամասերի մոտ կանգնել, աղմկել և այլն:

«Ինչպես գիտեմ, խոսվում էր Աջարիայում լուռ ցույցեր անցկացնելու մասին: Խոսքը վերաբերում էր ընտրատեղամասերի մերձակայքում լուռ կանգնելուն: Ճիշե չէ, երբ ըտնրատեղամասերի մոտ կանգնած են հանցագործներ, իսկ երբ ուղղակի մարդիկ են կանգնած, այդտեղ վատ բան չեմ տեսնում: Ամոթի միջանցքը սխալ է ընկալվել»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին: