ՅՈՒՆԵՍԿՈ-ն ադրբեջանական դոլման ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ
ՅՈՒՆԵՍԿՈ-ն ադրբեջանական դոլման ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ: Որոշումն այս մասին ընդունվել է Հարավային Կորեայի Չեջուում ընթացող 12-րդ նստաշրջանին:
«Երկամյա ակտիվ աշխատանքից հետո, ՅՈՒՆԵՍԿՈ-ն դոլման ճանաչել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն, շնորհավորում եմ Ադրբեջանին»-. գրում է թվիթերյան էջում ՅՈՒՆԵՍԿՈ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Անար Քարիմովը:
«Պատրաստում են հիմնականում կանայք: Մարդկանց լայն հանրությունը դոլման օգտագործում է մշակութային կամ սոցիալական տարբեր նպատակների համար»,- նշված է ՅՈՒՆԵՍԿՈ-ն կայքէջում: