Յուրի Ուշակով. Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում անցկացնելու հարցում առաջիկա օրերին,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, որ առաջիկա օրերին կկայանա երկկողմ հանդիպում ամենաբարձր մակարդակով, մասնավորապես՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև», – ասել է Ուշակովը։
Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ կողմերը սկսել են աշխատանքները գագաթնաժողովի շուրջ, որի շրջանակներում հաջորդ շաբաթը սահմանվել է որպես չափանիշ, չնայած դեռևս դժվար է ասել, թե քանի օր կպահանջվի նախապատրաստման համար։
Յուրի Ուշակովի խոսքով՝ հանդիպման վայրը համաձայնեցված է և կհայտարարվի ավելի ուշ։
Ուշակովը նաև նշել է, որ Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը բարձրացրել է Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև եռակողմ հանդիպման գաղափարը, սակայն Մոսկվան չի մեկնաբանել այս հարցը։