Յուրի Ուշակով - Մոսկվան դեռ չի տեսել Եվրամիության և Ուկրաինայի առաջարկները խաղաղության ծրագրի վերաբերյալ, չնայած դրանք քիչ հավանական է, որ կառուցողական լինեն
Մոսկվան դեռ չի տեսել Եվրամիության և Ուկրաինայի առաջարկները խաղաղության ծրագրի վերաբերյալ, չնայած դրանք քիչ հավանական է, որ կառուցողական լինեն,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Կարծում եմ, որ այս փաստաթղթերում և՛ ուկրաինացիների, և՛ եվրոպացիների ներդրումը քիչ հավանական է, որ կառուցողական լինի։ Սա խնդիր է։ Մենք դեռ չենք տեսել նրանց առաջարկները», – ասել է Ուշակովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան կտրականապես դեմ կլինի Կիևի և Բրյուսելի առաջարկների խաղաղության ծրագրում ներառմանը։
«Եթե լինեն փոփոխություններ, մենք կունենանք շատ ուժեղ դիմադրություն, քանի որ մենք շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Կլինեն մի շարք դրույթներ, որոնք մեզ համար բացարձակապես անընդունելի են, այդ թվում՝ տարածքային հարցերի հետ կապված», – նշել է Ուշակովը։
Լրագրողի հարցին, թե արդյոք խոսվում է Դոնեցկի շուրջ ապառազմականացված գոտու մասին, Ուշակովը դրական պատասխան է տվել։
«Ոչ միայն դա։ Տարածքների հարցը ակտիվորեն քննարկվել է այստեղ՝ Մոսկվայում։ Ամերիկացիները ոչ միայն գիտեն, այլև հասկանում են մեր դիրքորոշումը։ Ինչ արդյունք նրանք կստանան թղթի վրա այս խորհրդակցություններից հետո, ես չգիտեմ։ Սակայն, քիչ հավանական է, որ սա որևէ լավ բանի հանգեցնի», – ասաց Ուշակովը։