Յուրաքանչյուր վրացի, որը Շվեյցարիայից պահանջում է ապաստան, կստանա մերժում. Շվեյցարիայի պետքարտուղար
Յուրաքանչյուր վրացի, որը Շվեյցարիայից պահանջում է ապաստան, կստանա մերժում. Շվեյցարիայի պետքարտուղար

Յուրաքանչյուր վրացի, որը Շվեյցարիայից պահանջում է ապաստան, կստանա մերժում,- այս մասին հայտարարել է Վրաստանում այցով գնտվող Շվերցարիայի պետական քարտուղար Մարիո Գատիկերը՝ այսօր անցկացված մամլո ասուլիսն:

Ինչպես նշվել է մամլո ասուլիսին, սեպտեմբերի 16-ին, Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի հետ ստորագրել են համատեղ հռչակագիր, որի նպատակն է երկու երկրների միջև համագործակցության խորացումը՝ միգրացիան վերացնելու նպատակով: Այն բանից հետո, երբ Վրաստանում գործարկվեց առանց վիզա ռեժիմը, Շվեյցարիայում կտրուկ ավելացավ չհիմնավորված ապաստան փնտրողների թիվը: 2018 թվականին, 2016 թվականի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 87 տոկոսով: Փախստականի կարգավիճակ է շնորհվել 9 տոկոսին: Վիզայի ազատականացումից հետո Շվեյցարիան դիմել էր Վրաստանին, ձեռնարկել միջոցներ: 2018 թվականից Շվեյցարիայում ապաստան փնտրողների քանակությամբ Վրաստանը հինգերորդ տեղում է, չնայած նրան, որ Վրաստանի քաղաքացիները Շվեյցարիայում ապաստան ստանալու որևէ հնարավորություն չունեն:

«Այնտեղից ելնելով, որ մենք սերտ համագործակցում ենք Վրաստանի ՆԳ նախարարության հետ, այս հռաչակագիրն առավել կնպաստի երկու երկրների միջև միգրացիայի հարցերում հարաբերությունների խորացմանը: Վրաստանը հինգերորդ տեղում է ապաստան պահանջելու տեսանկյունից, սակայն այժմ վիճակագրությամբ երրորդ տեղում է: Համապատասխանաբար, դա մեզ վրդովեցնում է: 2016 թվականին մենք ստացանք ապաստան որոնողների մոտ 2000 պահանջ, որոնք չունեին կոնկրետ պատճառ, ինչու էին պահանջում ապաստան: Դրանցից որևէ մեկը չի բավարարվել»,- հայտարարել է Մարիո Գատիկերը: