Յուրաքանչյուր ընտրողի ձայնը կլինի պաշտպանված և դա մեր իշխանությունների հստակ քաղաքականությունն է. Մամուկա Բախտաձե
Յուրաքանչյուր ընտրողի ձայնը կլինի պաշտպանված և դա մեր իշխանությունների հստակ քաղաքականությունն է. Մամուկա Բախտաձե

Յուրաքանչյուր ընտրողի ձայնը կլինի պաշտպանված և դա մեր իշխանությունների հստակ քաղաքականությունն է,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքերով, ազատ և ժողովրդավարական ընտրությունները 2012 թվականից հետո «վրացական երազանքի» պայմաններում դարձել է ավանդույթ:

«Վաղը մեր երկրում անց են կացվելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ազատ և ժողովրդավարական ընտրությունները 2012 թվականից հետո «վրացական երազանքի» պայմաններում դարձել է ավանդույթ և այդ ձեռքբերումը մենք անպայման կպաշտպանենք:

Վաղը ընտրողներին հնարավորություն կտրվի անել սեփական ընտրությունը և քվեարկել սեփական թեկնածուի օգտին: Յուրաքանչյուր ընտրողի ձայնը կլինի պաշտպանված և դա մեր իշխանությունների հստակ քաղաքականությունն է»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքերով, ընտրությունների օրը, նոյեմբերի 28-ը հայտարարված է ոչաշխատանքային օր:

Մամուկա բախտաձեի հայտարարությամբ, իշխանությունները արել են հնարավորինս, որ այս ընտրությունները անց կացվեն ազատ և թափանցիկ:

Նա կոչ է արել բոլորին պաշտպանել օրենքը, քանզի ցանկացած անօրեն գործողության դեմ, պետությունը գործելու է օրենքով սահմանված միջոցառումներով: