«Յունիան». ուկրաինացի զինվորը պնդում է, որ Դոնեցկի Պոկրովսկի քաղաքը լիովին կորսված է
Ուկրաինայի բանակի զինծառայող Վլադիսլավ Պոտոցկին հայտարարում է, որ Դոնեցկի մարզում գտնվող Պոկրովսկ քաղաքն ամբողջությամբ կորսված է։
Ուկրաինական մեդիայի փոխանցմամբ՝ զինծառայողի խոսքով, այս ուղղությամբ իրավիճակը աղետալի է, քանի որ Միռնոգրադից հետ քաշվելու միջանցքը երկու կիլոմետրից պակաս է։
Զինծառայողի խոսքով, Ռուսաստանի բանակը փորձում է նեղացնել այդ միջանցքը։
«Մենք թողեցինք մեր դիրքերը ողջ ու առողջ։ Ինձ հաջողվեց կապ հաստատել։ Ցավոք, վատ նորություն ունեմ. մենք ամբողջությամբ կորցրել ենք Պոկրովսկը։ Պոկրովսկի սեկտորում իրավիճակը աղետալի է։ Միռնոգրադից նահանջի միջանցքը, առանց մոխրագույն գոտու հաշվարկի, մոտավորապես 1.8 կիլոմետր է։ Միևնույն ժամանակ, Միռնոգրադի և Ռովնոյի շրջանում թշնամին փորձում է այդ միջանցքն էլ ավելի նեղացնել», – գրել է ուկրաինացի զինծառայողը սոցիալական ցանցում։