Քութաթելաձեի փողոցում ընթացող վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, Քութաթելաձեի և Յոսեբիձեի փողոցների՝ Քութաթելի-Կալանդաձեի հատվածում գոյություն ունեցող միակողմանի երթևեկությունը փոխելու է իր ուղղությունը: Լրատվությունն այս մասին տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը:
Այսօրվանից, Քութաթելաձեի փողոց ավտոմեքենաները մտնելու են Շարտավայի և Խվիչիայի փողոցներով, որտեղից տեղաշարժը կշարունակեն Յոսեբիձեի փողոցով, իսկ Կալանդաձեի և Յոսեբիձեի փողոցների խաչմերուկից երթևեկել հնարավոր կլինի միայն ձախ, դեպի Պեկինի պողոտա:
Թբիլիսիի քաղաքապետարանի լրատվությամբ, Կալանդաձեի փողոցից սահմանափակվելու է թեքվել ձախ՝ Յոսեբիձեի փողոց, ինչպես նաև թույլատրվում է Փանջիկիձեի փողոցից դեպի Սաակաձեի հրապարակ՝ Յոսեբիձեի և Քութալելաձեի փողոցներով երթևեկություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan