Յոավ Գալանտը նշում է, որ առաջիկա օրերին Իսրայելը ստիպված է լինելու ծանր որոշումներ կայացնել պատանդների հետ կապված
Յոավ Գալանտը նշում է, որ առաջիկա օրերին Իսրայելը ստիպված է լինելու ծանր որոշումներ կայացնել պատանդների հետ կապված

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ առաջիկա օրերին Իսրայելը ստիպված կլինի ծանր որոշումներ կայացնել պատանդների հետ կապված։ Այս մասին Գալանտն ասել է Իսրայելի հարավային մասում գտնվող ռազմաբազայում բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում դեպի ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացում և ավելի ենք մոտենում պատանդներին իրենց տներ վերադարձնելուն։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին բոլորս ստիպված կլինենք բարդ, կարեւոր որոշումներ կայացնել։ Այս 45-օրյա քարոզարշավի ընթացքում չի եղել մի պահ, որ ես չմտածեի պատանդների մասին»,- ասել է Գալլանտը։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Իսրայելի ռազմական կաբինետը կքննարկի պատանդների ազատ արձակման գործարքը։