Յոավ Գալանտը իսրայելցի զինվորներին կոչ է անում պատրաստ լինել. մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստվում ենք բոլոր հնարավորություններին

15:27, 31.07.2024

«Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստվում ենք բոլոր հնարավորություններին»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռահար հակահրթիռային պաշտպանության համակարգի Arrow մարտկոցի զինվորների հետ հանդիպման ժամանակ։

Իսրայելի պաշտպանության նախարարը զինվորներին կոչ է արել պատրաստ լինել:

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հավաքելու է անվտանգության նախարարների կաբինետը։

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչների խոսքով՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը «կհաջորդի կոշտ ու ցավալի պատասխան»։

Նմանատիպ