Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նշում է, որ Իսրայելը ուշադիր հետևում է իր թշնամիներին։
Սակայն Գալլանտը հավելել է, որ իրենք պատրաստվում են վերացնել բոլոր հնարավոր սպառնալիքները։
«Ես հասկանում եմ լարվածությունը և այն ծանր բեռը, որը դուք դրել եք Իսրայելի քաղաքացիների վրա։ Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում Բեյրութում, Թեհրանում և այլ վայրերում։ Մենք ներգրավված ենք ինչպես սպառնալիքի վերացման, այնպես էլ բոլոր հնարավորությունների նախապատրաստման մեջ, որպեսզի կարողանանք հարձակվել այնտեղ, որտեղ մենք որոշենք»,- ասել է Յոավ Գալանտը։
Ի գիտություն, Թեհրանում «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանը Իսրայելին սպառնում է պատասխան քայլերով։