ԵԽ-ում Վրաստանի նախագահությունն արժանացել է բարձրագույն գնահատականի. Դավիթ Զալկալիանի
ԵԽ-ում Վրաստանի նախագահությունն արժանացել է բարձրագույն գնահատականի: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նախարարն ամփոփել է ԵԽ-ում Վրաստանի Նախարարների կոմիտեի նախագահությունը:
Նախարարը նշել է, որ Վրաստանը նախագահությունը ստանձնել է ամենաբարդ ժամանակահատվածում: Նրա խոսքով, փաստորեն, նախագահության գրեթե կեսն ընթացել է համաճարակի ֆոնին, ինչը բավականին լուրջ մարտահրավեր էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ կազմակերպության համար:
Զալկալիանի փոխանցմամբ, չնայած այս դժվարություններին և մարտահրավերին, Վրաստանը նոր մեթոդներով է վերսկսել աշխատանքը և կազմակերպությունը ոչ մի օր չի դադարել գործել:
Նախարարը նաև նշել է, որ նախագահության ընթացքում նախատեսված բոլոր միջոցառումներն անցկացվել են համաճարակի պայմաններում՝ տեսակոնֆերանսի և առցանց միացումների ձևաչափով:
Նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Վրաստանի նախագահության հաջողության մեջ, բոլոր այն գերատեսչություններին, որոնք գործընթացում ներգրավված են եղել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ: Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Ստրասբուրգում Վրաստանի առաքելությանը և նրա ղեկավարին, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության համապատասխան գերատեսչություններին, որոնք ամենօրյա ռեժիմով ակտիվորեն մասնակցում էին նախագահության գործընթացին:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան