ԵԽ համազեկուցողները քաղաքական ուժերին կոչ են անում, ուղի գտնել, որպեսզի սահմանադրական փոփոխությունները հաստատվեն մինչև առաջիկա ընտրությունները
ԵԽ համազեկուցողները քաղաքական ուժերին կոչ են անում, ուղի գտնել, որպեսզի սահմանադրական փոփոխությունները հաստատվեն մինչև առաջիկա ընտրությունները

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի մոնիտորինգի խմբի համազեկուցներ Տիտուս Կոռլատինը (Ռումինիա) և Քլոդ Քեռնին (Ֆրանսիա) խորը վրդովմունք են հայտնում Վրաստանի խորհրդարանի կողմից 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին լիարժեք համամասնական ընտրական համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ սահմանադրական ուղղումները տապալելու պատճառով: Այս մասին ասվում է համազեկուցողների հայտարարությունում:

«Ցավում ենք, որ ուղղումն աջակցություն չունեցավ: Բոլոր շահագրգիռ կողմերը ավելի քան 10 տարի է պահանջում էին ներդնել համամասնական համակարգը: Բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությունը հաշվի առնելով, այս համակարգի 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ներդրման անհրաժեշտության մասին ուղղումները տապալելը անհասկանալի է»,- ասվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողների հայտարարության մեջ:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, համազեկուցողները քաղաքական բոլոր կուսակցություններին և առանձնապես կառավարող մեծամասնությանը կոչ են անում, ճանապարհ գտնել, որպեսզի այս ուղղումները հաստատվեն մինչև առաջիկա ընտրությունները:

Երեկ, խորհրդարանում համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ քվեարկությանը չի ստացել ձայների բավական քանակ: Արդյունքում փոփոխությունները տապալվել է:

Վրաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունները տապալելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը լքել են մի շարք պաշտոնյաներ: