Եվրոպայի ոստիկանության միությունում (Եվրոպոլ) սկսել է գործել Վրաստանի գրասենյակը: Լրատվությունն այս մասին տարածել է ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության լրատվությամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը 2017 թվականին Եվրոպոլի հետ կնքած համաձայնագրի հիման վրա, Եվրոպայի ոստիկանական միություն է ուղարկել դաշնակցային սպայի: Վրաստանի առաջին դաշնակցային սպան եվրոպոլում, քաղաք Հաագայում արդեն ձեռնամուխ է եղել իր պարտավորությունների կատարմանը:
«Վրաստանի և Եվրոպոլի միջև համագործակցությունը շատ կարևոր է: Այս համաձայնագիրը էլ ավելի արդյունավետ է դարձնելու Վրաստանի ներքին գործերի նախարարության պայքարը կազմակերպված և տրանսսահմանային հանցանքի դեմ: Եվրոպոլ սպային ուղարկելով մեկ անգամ ևս հզորանում է համագործակցությունը եվրոպական իրավապահ կառույցների հետ, որը շատ կարևոր է Եվրոպայի հետ անայցագրային ռեժիմի պայմաններում»,-հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում:
Գերատեսչության փոխանցմամբ, հատկանշական է, որ Վրաստանը Եվրոպոլի օպերատիվ գործընկերն է:
Հեղինակ -
Edgar Barsegyan