Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար. ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարել զենք, որը կարող էր Ուկրաինային հաղթանակ բերել այս տարի
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար. ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարել զենք, որը կարող էր Ուկրաինային հաղթանակ բերել այս տարի

ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարել զենք, որը կարող էր Ուկրաինային հաղթանակ բերել այս տարի,- ասել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ուեսլի Քլարքը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը փակուղում չէ, և տարբեր իրադարձություններ՝ դրական և բացասական, կարող են ցանկացած պահի իրավիճակը դարձնել «չափազանց դինամիկ»։

«Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի հաղթանակը կախված է ոչ միայն արդեն խոստացված զենքի մատակարարումից, ինչպիսիք են, օրինակ, «ATACMS» հրետանային համակարգերը կամ «F-16»-երը, այլ նաև նոր բարձր տեխնոլոգիական սպառազինությունների մատակարարումներից, որոնք դաշնակիցները կարող են մատակարարել կամ Ուկրաինան կարող է ինքնուրույն արտադրել»,- ասել է Քլարքը։

Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է բոլորովին նոր տեսակի զենք, որը խոցում է թիրախը բարձր կենտրոնացված էներգիայով՝ առանց արկի։

«ԱՄՆ-ն ունի այդ զենքերը, Իսրայելը ևս ունի։ Հետևակ, տանկեր. լավ է, բայց մենք ավելի արագ ենք շարժվում դեպի ուղղորդված էներգիա, քան դուք կարող եք պատկերացնել: Դուք Ռուսաստանի հետ տեխնոլոգիական մրցավազքի մեջ եք, և եթե չհաղթեք, մենք չենք կարողանա ձեզ այնքան զինամթերք և տանկեր մատակարարել, որպեսզի Ռուսաստանը չհաղթի: Հուսով եմ, որ ինչ-որ պահի Իսրայելը կհասկանա, որ Վլադիմիր Պուտինն իրենց բարեկամը չէ, և Ռուսաստանը նրանց հյուսիսային բարեկամը չէ, այլ հյուսիսային հակառակորդը, և նրանք կհասկանան, որ Իսրայելի անվտանգությունը գոնե մասամբ կախված է Ուկրաինայի անվտանգությունից»,- ասել է Քլարքը։