Եվրոպայում մեկնարկում են վերջին 25 տարիներում ՆԱՏՕ-ի ամենալայնածավալ զորավարժությունները, որին մասնակցելու է նաև Վրաստանը
Եվրոպայում մեկնարկում են՝ «Եվրոպայի պաշտպան 21» վերջին 25 տարիներում ՆԱՏՕ-ի ամենալայնածավալ զորավարժությունները, որին կմասնակցի նաև Վրաստանը: Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև հունիս, մասնակցելու են ավելի քան 30 000 զինվորներ 27 երկրներից:
Զորավարժությունները կանցկացվեն 12 երկրներում, որին կմասնակցեն նաև Միացյալ Նահանգների օդուժի ու նավատորմի առանցքային բաղադրիչները:
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժությունները ցույց են տալու ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների հնարավորությունները, լինել անվտանգության ռազմավարական գործընկերներ` Արևմտյան Բալկաններում և Սևծովյան տարածաշրջանում, պահպանեն հնարավորությունները Հյուսիսային Եվրոպայում, Կովկասում, Ուկրաինայում և Աֆրիկայում:
«Եվրոպայի պաշտպան 21»-ը Միացյալ Նահանգների հրամանատարությամբ ընթացող բազմազգ զորավարժություն է, որն ուղղված է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների միջև պատրաստվածության և ներգրավվածության ամրապնդմանը: