Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 15 միլիոնը:
Տեղեկությունը տարածում է «Ռոյթերսը»:
Եվրոպայի մայրցամաքում յուրաքանչյուր 4 օրում նոր դեպքերի թիվն ավելանում է մեկ միլիոնով:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, Եվրոպայում արձանագրվել է կորոնավիրուսի 15 066 656 դեպք, այդ թվում, մահացել է 344 401 պացիենտ: «Ռոյթերսը» գրում է, որ Եվրոպայի մասշտաբով դեպքերի մեկ երրորդն արձանագրվել է Արևելյան Եվրոպայում, Չեխիայում, Լեհաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում: