Եվրոպայում հաստատվել է կորոնավարակի երկու նոր  դեպք
Եվրոպայում հաստատվել է կորոնավարակի երկու նոր դեպք

Եվրոպայում գրանցվել է կորոնավարակի երկու նոր դեպք:

«Սի Էն Էնի» լրատվությամբ, կորոնավարակի մեկ դեպք գրանցվել է Բրիտանիայում, երկրորդ դեպքը Գերմանիայում: Վարակվածը բնակվում է Բավարիայում: Վերջին տվյալներով, Գերմանիայում կորոնավարակով վարակված է 13 մարդ:

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, մինչ օրս այնտեղ գրանցված էր վարակվելու երկու դեպք: