Եվրոպայում աբորտն արգելելով չեն կարողացել հասել արդյունքի, քանի որ նման խնդիրն անցնում է ընդհատակ և դրանով ավելանում է կանանց մահացությունը
Աբորտը՝ մեզ նման ժողովրդագրական իրավիճակ ունեցող երկրի համար, շատ ծանր է, սակայն դրա արգելքը դեռևս լավագույն որոշումը չէ,- այս մասին հայտարարել է առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Դիմիտրի Խունդաձեն, Առաջին ալիքի՝ «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս:
«Եվրոպայի զարգացած երկրներում աբորտն արգելելով չեն կարողացել հասել արդյունքի, քանի որ նման խնդիրն անցնում է ընդհատակ և դրանով ավելանում է կանանց մահացությունը»,- հայտարարել է Խունդաձեն:
Ինչպես նշել է Դիմիտրի Խունդաձեն, նա, որպես ընտանիքի հայր, դեմ է աբորտին, սակայն որպես օրենսդիր և առողջապահության կոմիտեի անդամ, որը պատասխանատու է բնակչության առողջության համար, աբորտի արգելքը ճիշտ որոշում չի համարում: