Դիմիտրի Խունդաձե. Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը, բայց կողմերը պետք է պատրաստ լինեն գալ ողջամիտ և տրամաբանական եզրակացության
Դիմիտրի Խունդաձե. Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը, բայց կողմերը պետք է պատրաստ լինեն գալ ողջամիտ և տրամաբանական եզրակացության

Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը, բայց կողմերը պետք է պատրաստ լինեն գալ ողջամիտ և տրամաբանական եզրակացության, այսինքն` համաձայնության», – ասաց Վրաստանի խորհրդարանի առողջապահական կոմիտեի նախագահ Դիմիտրի Խունդաձեն:

Նա ասաց, որ անհամաձայնությունից միշտ էլ ավելի լավ է համաձայնությունը, չնայած ընդդիմությունն ունի իր ապակառուցողական ծրագիրը, որին հետևում է:

«Համաձայնությունը միշտ էլ ավելի լավ է, քան անհամաձայնությունը, բայց մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն ունի իր ապակառուցողական ծրագիրը և հետևում է կրակները վառելու սկզբունքին՝ երկրի ներսում և դրսում: Նա կրակի հետ է խաղում, իսկ կրակի հետ խաղալը վտանգավոր է նույնիսկ դրա խթանողների համար: Իշխող թիմի կողմից բանակցությունների դուռը բաց է: Մեզ ձեռնտու է, որ երկրի կայունությունից և անվտանգությունից ելնելով անհամաձայնությունն ավարտվի համաձայնագրով, բայց վերջնագրերը պետք է մնան դռան ետևում, հակառակ դեպքում համաձայնագիրը դատապարտված է», – ասաց Դիմիտրի Խունդաձեն: