Եվրոպայի խորհրդում Եվրամիության պատվիրակության հայտարարությունը ևս մեկ կարևոր և աջակցող փաստաթուղթ է. Իրակլի Կոբախիձե
Եվրամիության պատվիրակության հայտարարությունը ևս մեկ շատ կարևոր և աջակցող փաստաթուղթ է, որը պատկերում է Եվրամիության դիրքորոշումը Վրաստանի հանդեպ և առանձնապես կարևոր է, այս փաստաթղթում այն հարցի պատկերումը, որը կապված Արչիլ Տատունաշվիլիի և Գիգա Օթխոզորիայի սպանության հետ,-այս հայտարարությունը արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանի խոսնակի խոսքերով, հայտարարության մեջ պատկերված են այն հարցերը, որոնք տեղ են գտել Վրաստանի խորհրդարանի բանաձևում, և այնտեղ կոնկրետ ցուցմունքներ են, թե ինչպես պետք է գործի Ռուսաստանը:
Եվրոպայի խորհրդում Եվրամիության պատվիրակությունը տարածել է հատուկ հայտարարություն, Վրաստան-Ռուսաստան հակամարտության 10 ամյակի կապակցությամբ: Եվրամիությունը վրդովված է Վրաստանի տարածաշրջաններում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի անօրեն ռազմական ներկայության, զորավարժությունների և ռազմական ենթակառուցվածքի ուժեղացման կապակցությամբ: Հայտարարության համաձայն, Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը մատնանշում է, որ Ռուսաստանը չի հարգում հարևանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավական նորմերը:
Հեղինակ -
Edgar Barsegyan