Եվրոպայի խորհրդից ստացած հզոր ազդանշանները կարևոր նախապայման են, որ մեր խաղարարար նախաձեռնություններում լինենք հաջող. Մամուկա Բախտաձե
Եվրոպայի խորհրդից ստացած հզոր ազդանշանները կարևոր նախապայման են, որ մեր խաղարարար նախաձեռնություններում լինենք հաջող,- այս մասին վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է լրագրողներին 18-րդ կոնսոլիդացված հաշվետվության՝ «հակամարտությունը Վրաստանում» շրջանակներում:
Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին հաշվետվությունում գրված կարևոր ուղերձների համար:
«Հիմնական տեքստը վերաբերում է բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակին և շատ անգամ ասել եմ, որ դա հնարավոր է անվանենք միայն մարդասիրական ճգնաժամ: Հաշվետվությունում խոսքը վերաբերում է հենց դրան: Շատ լավ է, որ Եվրոպայի խորհուրդը ողջունում է խաղարարար նախաձեռնությունները, որոնք հնչեցվել են Վրաստանի կառավարության կողմից: Բացի այդ, շատ կարևոր է, որ հաշվետվությունում գրանցված էր Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունած «Տատունաշվիլի – Օթխոզորիա» ցուցակը: Գտնում եմ, որ նշված հաշվետվությունը մեզ կօգնի այդ գործերը հասցնենք մինչև վերջ»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan