Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի անդամները հանդիպում են ընդդիմադիր կուսակցության առաջնորդների հետ

10:44, 03.06.2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի անդամները հանդիպում են ընդդիմադիր կուսակցության առաջնորդների հետ: Այժմ հանդիպում է ընթանում խորհրդարանում, որին մասնակցում են Սանդրո Ռաքվիաշվիլին, Անա Բուչուկուրին և Գիորգի Վաշաձեն:

Օրվա ընթացքում պատվիրակության անդամները կհանդիպեն ընդդիմության այլ կուսակցությունների և իշխող թիմի առաջնորդների հետ:

Կոմիտեի անդամները վրացի քաղաքական գործիչներից կլսեն տեղեկատվություն երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, որից հետո կպատրաստեն զեկույց:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի անդամները երկօրյա այցով գտնվում են Վրաստանում:

Նմանատիպ