Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ - Վրաստանի ժողովրդավարական զարգացմանն անհրաժեշտ է զսպվածություն, երկխոսություն և փոխզիջում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ - Վրաստանի ժողովրդավարական զարգացմանն անհրաժեշտ է զսպվածություն, երկխոսություն և փոխզիջում

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի հարցով համազեկուցողներ՝ Տիտուս Կորլացեանը և Կլոդ Կեռնը մտահոգություն են հայտնել Վրաստանում վերջին զարգացումների կապակցությամբ:

«Այն պայմաններում, երբ ոչ ոք չպետք է կանգնի օրենքից վեր, ոստիկանության կողմից «Միասնական ազգային շարժման» գրասենյակ ներխուժելն ու ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունը, լարել են լարվածությունն ընդդիմության և իշխող մեծամասնության միջև, ինչը անհրաժեշտ չէր և այդ քայլը խորացրեց ճգնաժամը: Վրաստանի ժողովրդավարական զարգացումն ունի զսպման, երկխոսության և փոխզիջման կարիք, այլ ոչ թե էսկալացիայի և առճակատման», – հայտարարել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները:

Նույն հայտարարության մեջ նրանք կոչ են անում քաղաքական ուժերին զերծ մնալ լարվածությունը սրող ցանկացած գործողությունից. Վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ներկայիս ճգնաժամի քաղաքական և փոխընդունելի լուծում գտնելու համար: