Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի պալատի առջև բացվել է Վրաստանի նախկին վարչապետ, Զուրաբ Ժվանիայի աստղը:
Աստղի վրա, Զուրաբ Ժվանիայի անուն և ազգանունից բացի գրված է նրա ամենահայտնի խոսքերից մեկը ՝ «Ես վրացի եմ, համապատասխանաբար եվրոպացի»:
Այս նախադասությունը Զուրաբ Ժվանիան արել է 20 տարի առաջ, հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին, այն բանից հետո, ինչ վեհաժողովը միաձայն աջակցել է Վրաստանի անդամակցությանը Եվրախորհրդին:
Արարողությանը ներկա էին նաև նրա ընտանիքի անդամները:
«Շատ հպարտ եմ և գտնում եմ, որ մեր երկիրը նույնպես պետք է հպարտ լինի: Շատ կարևոր է, երբ ուրիշները գնահատում են այն, ինչ արել է քո երկիրը և քո քաղաքական գործիչը»,-ասել է Զուրաբ Ժվանիայի կինը, Նինո Քադագիձեն:
Աստղը բացել է վարչապետ, Մամուկա Բախտաձեն:
Ինչպես ասել է Վրաստանի վարչապետը, այս օրը խորհրդանշական է: